Փեզեշքիան․ Իրանի ժողովրդի միասնությունը զսպում է թշնամու ագրեսիան
Ընդգծելով երկրի հզորության ամրապնդման գործում ազգային միասնության և համախմբվածության դերը՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ եթե իրանական ժողովուրդը մնա միասնական և համախմբված, ոչ մի թշնամի չի համարձակվի հարձակվել երկրի վրա։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ն, Մասուդ Փեզեշքիանը, հոկտեմբերի 10-ին ելույթ ունենալով «Երեխաների ազգային շաբաթվան» նվիրված միջոցառմանը, ժողովրդի միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը մատնանշել է որպես Իրանի հզորությունն ու դիմակայունությունը պահպանելու առանցքային գործոններ։ Նա նշել է․ «Եթե մենք միասնական լինենք, ոչ մի ուժ կամ թշնամի չի կարող կոտրել ազգի կամքը կամ հաղթել նրան»։
Իրանի նախագահը նաև կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել ներքին համախմբվածությունը պահպանելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ ազգային համերաշխությունը հիմք է ստեղծում սպառնալիքներին ամուր դիմակայելու և թշնամիների ծրագրերը ձախողելու համար։