Ղարիբաբադի․ ԱՄՆ-ի սխալների կրկնությունը հետևանքներ կունենա նաև տարածաշրջանից դուրս
Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալը նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական հարձակման հետևանքները դուրս կգան Արևմտյան Ասիայի տարածաշրջանի սահմաններից դուրս։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Քազեմ Ղարիբաբադին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի տարածաշրջանի իրողությունները և սպառնալիքների ու ռազմական գործողությունների փոխարեն ընտրի դիվանագիտության ուղին։
Ընդգծելով բանակցություններում Իրանի կառուցողական մոտեցումը՝ նա հավելել է. «Իսլամական Հանրապետությունը, պատրաստ լինելով շարունակել դիվանագիտական ուղին, միաժամանակ պատրաստ է նաև ցանկացած հնարավոր սցենարի»։
Այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով թիմը քննարկում են Իրանի դեմ նոր հարձակման տարբերակները։