Փեզեշքիան․ առաջադեմ հրթիռային տեխնոլոգիաների ձեռքբերումը Իրանի գիտական ներուժի վկայությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i251404-Փեզեշքիան_առաջադեմ_հրթիռային_տեխնոլոգիաների_ձեռքբերումը_Իրանի_գիտական_ներուժի_վկայությունն_է
Իրանի նախագահը հայտարարել է, որ թշնամիներին ուժով դիմակայելու երկրի կարողությունը վկայում է մարդկային արժեքավոր ներուժի եւ գիտական կարողությունների մասին։
(last modified 2026-10-17T13:06:13+00:00 )
Հոկտեմբեր 17, 2026 16:35 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ առաջադեմ հրթիռային տեխնոլոգիաների ձեռքբերումը Իրանի գիտական ներուժի վկայությունն է

Իրանի նախագահը հայտարարել է, որ թշնամիներին ուժով դիմակայելու երկրի կարողությունը վկայում է մարդկային արժեքավոր ներուժի եւ գիտական կարողությունների մասին։

Pars Today-ը, հղում անելով Mehr լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը՝ Իրանում 3851 կրթական, դաստիարակչական եւ մարզական ծրագրերի միաժամանակյա բացման եւ շահագործման հանձնման արարողության ժամանակ, անդրադառնալով երկրի գիտական եւ պաշտպանական հնարավորություններին, ասել է․ «Եթե այսօր կարողանում ենք ուժով դիմակայել թշնամիներին եւ ձեռք բերել առաջադեմ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ հրթիռներ արտադրելու կարողություն, ապա դա վկայում է Իրանի մարդկային արժեքավոր ներուժի եւ գիտական կարողությունների մասին։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք շատ ավելի լավ արդյունքների հասնել, որպեսզի Իրանը զբաղեցնի այնպիսի դիրք, որ ոչ մի թշնամի չհամարձակվի ոտնձգություն կատարել նրա դեմ»։
Փեզեշքիանն ընդգծել է բարոյական արժեքներով առաջնորդվող, ստեղծագործ, կարողունակ եւ որակյալ կրթություն ստացած սերունդ դաստիարակելու անհրաժեշտությունը՝ նշելով․ «Մենք պետք է դաստիարակենք այնպիսի երեխաների, որոնք կկարողանան լուծել Իրանի խնդիրները եւ իրենց ներդրումն ունենալ ավելի լավ ապագայի կերտման գործում։ Մեր ամենամեծ, ամենաթանկարժեք եւ ամենակայուն կապիտալը հենց մեր երեխաներն են։ Եթե հավատանք այս ճշմարտությանը, նրանց աճի, զարգացման եւ կարողությունների բացահայտման համար ոչինչ չենք խնայի»։
Իրանի նախագահն ընդգծել է կրթության դերը երկրի ապագայի կերտման գործում՝ ասելով․ «Մենք պետք է մեր երեխաներին այնպես դաստիարակենք, որ նրանք հասնեն առաջընթացի բարձունքներին եւ հասարակության ապագան կերտեն աշխուժությամբ, ստեղծագործական մտածողությամբ, հույսով ու կյանքի հանդեպ սիրով։ Այս նպատակին կարելի է հասնել միայն համապատասխան կրթական միջավայր ապահովելու եւ երիտասարդ սերնդի տաղանդներն ու կարողությունները զարգացնելու միջոցով»։