Իրանի հեղափոխության առաջնորդի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցվել են Հորմուզի նեղուցի մարտիկներին
https://parstoday.ir/hy/news/iran-i251408-Իրանի_հեղափոխության_առաջնորդի_ողջույններն_ու_բարեմաղթանքները_փոխանցվել_են_Հորմուզի_նեղուցի_մարտիկներին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հատուկ ներկայացուցիչ, հոգեւորական Աբդոլլահ Հաջի Սադեղին Հորմոզգանի ափամերձ շրջաններում եւ Հորմուզի նեղուցին հարակից տարածքներում տեղակայված մարտիկների հետ հանդիպման ժամանակ նրանց է փոխանցել հեղափոխության առաջնորդի ողջույններն ու բարեմաղթանքները։
(last modified 2026-10-17T13:13:32+00:00 )
Հոկտեմբեր 17, 2026 16:42 Asia/Tehran
  • Իրանի հեղափոխության առաջնորդի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցվել են Հորմուզի նեղուցի մարտիկներին

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հատուկ ներկայացուցիչ, հոգեւորական Աբդոլլահ Հաջի Սադեղին Հորմոզգանի ափամերձ շրջաններում եւ Հորմուզի նեղուցին հարակից տարածքներում տեղակայված մարտիկների հետ հանդիպման ժամանակ նրանց է փոխանցել հեղափոխության առաջնորդի ողջույններն ու բարեմաղթանքները։

Pars Today-ը, հղում անելով Իմնա լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Հաջի Սադեղին Հորմոզգանի ափամերձ եւ դժվարամատչելի շրջաններ կատարած այցի ընթացքում նշել է, որ իր առաքելությունն է հեղափոխության առաջնորդի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հորմուզի նեղուցի մարտիկներին, ինչպես նաեւ երրորդ պարտադրված պատերազմի եւ Հորմուզի ճակատամարտի զոհվածների ընտանիքներին։
Գովեստի խոսքեր հղելով մարտիկների անկեղծ նվիրումին եւ հերոսական սխրանքներին՝ նա հավելել է, որ վերադառնալուց հետո հեղափոխության առաջնորդին ներկայացվող իր առաջին զեկույցում կպատմի Հորմուզի նեղուցի պաշտպանների ջանքերի եւ անձնազոհության մասին։
Անդրադառնալով Հորմուզի նեղուցի տարածքում տեղակայված նավերին՝ հեղափոխության առաջնորդի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ նրանք, ովքեր կարծում էին, թե Իսլամական Հանրապետությունը երեք օրում կփլուզվի, այժմ անգամ ի վիճակի չեն անցնել այս ռազմավարական ջրային ուղով։
Հաջի Սադեղին նաեւ ասել է, որ հեղափոխության գերագույն առաջնորդը մշտապես հետեւում է Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումներին, ուշադիր հետեւում է Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդումներին եւ անհրաժեշտ հրահանգներ է տալիս՝ մարտիկների կարիքներն արագորեն ապահովելու համար։