Փեզեշքիան․ ժողովրդի միասնությունը Իրանի ամուր պատվարն է արտաքին սպառնալիքների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i251440-Փեզեշքիան_ժողովրդի_միասնությունը_Իրանի_ամուր_պատվարն_է_արտաքին_սպառնալիքների_դեմ
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ընդգծելով ազգային միասնության դերը երկրի զսպման կարողության ամրապնդման գործում, հայտարարել է․ «Իրանի պաշտպանությունը չի սահմանափակվում միայն հրթիռներով և ռազմական տեխնիկայով։ Ժողովուրդն ու ազգային համախմբվածությունը երկրի պաշտպանական հզորության հիմնական հենարանն են, և ոչ մի ուժ չի կարող խաթարել Իրանի հզորությունը, քանի դեռ այս համերաշխությունը պահպանվում է»։
(last modified 2026-10-18T07:33:18+00:00 )
Հոկտեմբեր 18, 2026 11:01 Asia/Tehran
  • Փեզեշքիան․ ժողովրդի միասնությունը Իրանի ամուր պատվարն է արտաքին սպառնալիքների դեմ

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ընդգծելով ազգային միասնության դերը երկրի զսպման կարողության ամրապնդման գործում, հայտարարել է․ «Իրանի պաշտպանությունը չի սահմանափակվում միայն հրթիռներով և ռազմական տեխնիկայով։ Ժողովուրդն ու ազգային համախմբվածությունը երկրի պաշտպանական հզորության հիմնական հենարանն են, և ոչ մի ուժ չի կարող խաթարել Իրանի հզորությունը, քանի դեռ այս համերաշխությունը պահպանվում է»։

Pars Today-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18_ին Իրանի ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարի թեկնածուի լիազորությունների քննարկման նիստում ունեցած առցանց ելույթում երախտագիտություն է հայտնել զինված ուժերին՝ երկրի պաշտպանության գործում ցուցաբերած անձնազոհության և նվիրվածության համար։ Նա նշել է, որ նրանց դիմադրելու կարողությունը հիացրել է տարածաշրջանի և աշխարհի երկրներին։

Անդրադառնալով Իրանի պաշտպանական ձեռքբերումներին՝ նախագահն ընդգծել է, որ իրանցի գիտնականների և մասնագետների, այդ թվում՝ նահատակներ Թեհրանի-Մողադդամի և Ֆախրիզադեի ջանքերը կարևոր դեր են ունեցել Իրանի ռազմական կարողությունների և զսպման ներուժի բարձրացման գործում։

Նա հավռլել է, որ այդ ներուժը դժվարացնում է օտարերկրյա ուժերի կողմից երկրի վրա հարձակումը։

Փեզեշքիանը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի և զինված ուժերի նահատակների հիշատակին, ընդգծելով արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար հասարակական համերաշխության պահպանման և ներքին կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը։