Իրանական Կանաթը գրանցվել է որպես համաշխարահային մշակութային ժառանգություն
https://parstoday.ir/hy/news/iran-i26311-Իրանական_Կանաթը_գրանցվել_է_որպես_համաշխարահային_մշակութային_ժառանգություն
Ստամբուլում կայացած «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կոմիտեի 40-րդ նիստում իրանական ստորգետնյա ջրմուղը (Կանաթ) գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2016 15:01 Asia/Tehran
  • Իրանական Կանաթը գրանցվել է որպես համաշխարահային մշակութային ժառանգություն

Ստամբուլում կայացած «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կոմիտեի 40-րդ նիստում իրանական ստորգետնյա ջրմուղը (Կանաթ) գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ այսօր ձայների մեծամասնությամբ իրանական Կանաթը գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ում Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Ջալալին ասել է.-«Իրանական Կանաթի գրանցումը պատմական իրադարձություն է իրանցիների համար»:

Իրանական լրատվական գործակալությունները հաղորդել են, որ Խոռասանում, Յազդում, Քերմանում, Սպահանում և Կենտրոնական նահանգում 11 Կանաթ գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:

Իրանի տարբեր տարածքներում փորված ստորգետնյա ջրմուղները (Կանաթները) 200-ից մինչև 2500-տարվա վաղեմություն ունեն: