Իրանական Կանաթը գրանցվել է որպես համաշխարահային մշակութային ժառանգություն
Ստամբուլում կայացած «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կոմիտեի 40-րդ նիստում իրանական ստորգետնյա ջրմուղը (Կանաթ) գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ այսօր ձայների մեծամասնությամբ իրանական Կանաթը գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ում Իրանի ներկայացուցիչ Ահմեդ Ջալալին ասել է.-«Իրանական Կանաթի գրանցումը պատմական իրադարձություն է իրանցիների համար»:
Իրանական լրատվական գործակալությունները հաղորդել են, որ Խոռասանում, Յազդում, Քերմանում, Սպահանում և Կենտրոնական նահանգում 11 Կանաթ գրանցվել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:
Իրանի տարբեր տարածքներում փորված ստորգետնյա ջրմուղները (Կանաթները) 200-ից մինչև 2500-տարվա վաղեմություն ունեն: