Իրանի ռադիո-հեռուստատեսության ղեկավար.«Խազային զոհվեց Սիրիայի ժողովրդի պաշտպանության համար»
Իրանի ռադիո-հեռուստատեսության կազկամակերպության ղեկավարն ասել է.«Ռադիո-հեռուստատեսության լրագրողը զոհվեց` Սիրիայի բռնահարված ժողովրդին հովանավորելու ու կրոնական ու իսլամական վտանգված արժեքները պաշտպանելու համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նոյեմբերի 15-ին, Զահեդան քաղաքում զոհված իրանցի լրգրող Մոհսեն Խազայիի հուղարկավորության ժամանակ, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավար Աբդոլալի Ալի Ասգարին ասել է.«Որպես լրագրող, Խազային արժեքավոր լուրեր ու տեղեկություններ է հաղորդել , որոնք բացահայտել են ահաբեկիչների ոճրագործությունները »:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրագրող Մոհսեն Խազային զոհվել է նոյեմբերի 12-ին, Հալեպի ռազմական գործողությունների շրջանում, գլխուղեղի հատվածում ստացած ականանետի բեկորի հարվածից: Նրա դին հողին են հանձնել այսօր` Զահեդանի գերեզմանատան նահատակների բաժնում: