Իրանի ռադիո-հեռուստատեսության ղեկավար.«Խազային զոհվեց Սիրիայի ժողովրդի պաշտպանության համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i42739-Իրանի_ռադիո_հեռուստատեսության_ղեկավար._Խազային_զոհվեց_Սիրիայի_ժողովրդի_պաշտպանության_համար
Իրանի ռադիո-հեռուստատեսության կազկամակերպության ղեկավարն ասել է.«Ռադիո-հեռուստատեսության լրագրողը զոհվեց` Սիրիայի բռնահարված ժողովրդին հովանավորելու ու կրոնական ու իսլամական վտանգված արժեքները պաշտպանելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 13:35 Asia/Tehran
  • Իրանի ռադիո-հեռուստատեսության ղեկավար.«Խազային զոհվեց Սիրիայի ժողովրդի պաշտպանության համար»

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազկամակերպության ղեկավարն ասել է.«Ռադիո-հեռուստատեսության լրագրողը զոհվեց` Սիրիայի բռնահարված ժողովրդին հովանավորելու ու կրոնական ու իսլամական վտանգված արժեքները պաշտպանելու համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նոյեմբերի 15-ին, Զահեդան քաղաքում զոհված իրանցի լրգրող Մոհսեն Խազայիի հուղարկավորության ժամանակ, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ղեկավար Աբդոլալի Ալի Ասգարին ասել է.«Որպես լրագրող, Խազային արժեքավոր լուրեր ու տեղեկություններ է հաղորդել , որոնք բացահայտել են ահաբեկիչների ոճրագործությունները »:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրագրող Մոհսեն Խազային զոհվել է նոյեմբերի 12-ին, Հալեպի ռազմական գործողությունների շրջանում, գլխուղեղի հատվածում ստացած ականանետի բեկորի հարվածից: Նրա դին հողին են հանձնել այսօր` Զահեդանի գերեզմանատան նահատակների բաժնում: