Նոյեմբեր 17, 2016 16:02 Asia/Tehran
  • Իրանում ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունենում

Իրանի անվտանգության նախարարն ասել է.-«Ահաբեկչական խմբերը չեն կարող Իրանում ահաբեկչական գործողություններ իրականացնել»

Հինգշաբթի օրը,  Շալամչեի սահմանի անցակետ կատարած այցելության ժամանակ, Իրանի անվտանգության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին ասել է.-«Չնայած տարածաշրջանային և համաշխարհային թշնամիների ջանքերին, մինչ այժմ որևէ ահաբեկչի չի հաջողվել մուտք գործել  Իրանի տարածք»:

Ընդգծելով, որ Իրանի անվտանգության ուժերը վերահսկում են երկրի սահմանները և աջակցում հարևաններին, Ալավին հավելել է .-«Իրանի և Իրաքի պաշտոնյաները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ` հոսեյնական արբաինի սգավորների անվտանգությունը ապահովելու համար»:

Պիտակ