Նաջաֆի.«Համատեղ քայլերի ծրագրի հաջողությունը պայմանավորված է դիմացի կողմի քայլերով»
ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչը Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի հաջողությունը պայմանավորել է համաձայնության մյուս կողմի քայլերով:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հինգշաբթի երեկոյան Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության Վճռադատ խորհրդի նիստում Ռեզա Նաջաֆին ասել է .-«Դիմացի կողմը լիարժեք չի իրականացնում համատեղ ծրագրով նախատեսված հանձնառությունները»:
«Վեցյակի երկրները որոշակի պատասխանատվություն ունեն փոխվստահության սկզբունքով համաձայնության իրականացման գործում».-ասել է Նաջաֆին:
Անդրադառնալով Իրանի արտադրած հավելյալ ծանր ջրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տարածած հաղորդագրությանը, Նաջաֆին նշել է .-«Իրանը պատրաստ է ծանր ջրի ավելցուկը վաճառել միջազգային հաճախորդներին»:
Նաջաֆիի խոսքերով, Իսրայելը մինչ օրս չի ստորագրել միջուկային զինաթափման դաշինքը , իսկ այդ ռեժիմի ռազմական ու միջուկային գաղտնի ծրագիրը միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված սպառնալիք է: