Իրանը թույլ չի տա ոտնահարել Համատեղ ակտի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i45214-Իրանը_թույլ_չի_տա_ոտնահարել_Համատեղ_ակտի_ծրագիրը
Շաբաթ օրը Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն անդրադարձել է հակաիրանական շրջափակումների երկարաձգմանը: «Շրջափակումներն ինչ անվան տակ էլ որ հաստատվեն, վավերացվեն կամ երկարաձգվեն, համարվելու են Համատեղ ակտի ծրագրի ոտնահարում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 04:08 Asia/Tehran
  • Իրանը թույլ չի տա ոտնահարել Համատեղ ակտի ծրագիրը

Շաբաթ օրը Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն անդրադարձել է հակաիրանական շրջափակումների երկարաձգմանը: «Շրջափակումներն ինչ անվան տակ էլ որ հաստատվեն, վավերացվեն կամ երկարաձգվեն, համարվելու են Համատեղ ակտի ծրագրի ոտնահարում»:

Վելայաթին  նշել է, որ Իրանը թույլ չի տա ոտնահարել Համատեղ ակտի  ծրագիրը:  «Միջուկային հարցերում ԻԻՀ  ձեռքերը փակված չեն և Թեհրանը միջազգային օրենքների շրջանակներում կշարունակի իր խաղաղանպատակ աշխատանքները»:

«ԱՄՆ-ի Կոնգրեսում վավերացված նախագիծը նպատակ ունի մխիթարել տարածաշրջանում ԱՄՆ-ի բարեկամներին ու նրանց ձախողած վարձկաններին»,-ասել է նա:

Վելայաթին ահաբեկչության հանդեպ Իրանի հովանավորության կապակցությամբ ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների հայտարարությունն անհիմն է համարել:  «Արևմուտքը Հեզբոլլահին ահաբեկչական գործունեության մեջ է մեղադրում, այն դեպքում, երբ  այդ շարժումն այսօր իր ամբողջ ջանքն ի գործ է դրել Լիբանանի տարածքային ամբողջականությունը սիոնիստների ոտնձգություններից պահպանելու և Սիրիայի բռնահարված ժողովրդին արևմուտքի կողմից հովանավորվող ԻԼԻՊ-ի, Ալ-Նուրայի ճակատի ու Ալ-Ղաիդայի ահաբեկիչների դիմաց պաշտպանելու ուղղությամբ». ասել է նա: