Զարիֆ.«Իրանը կշարունակի աջակցել Աֆղանստանին»
Կիրակի օր Հնդկաստանի Ամիցար քաղաքում կայացած «Ասիայի սիրտը, Ստամբուլի գործընթացը» անվամբ համաժողովում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Հինգ տարի առաջ մեկնարկեց Աֆղանստանին աջակցություն ցուցաբերելու գործընթացը, որի նպատակն էր օգնել զարգացմանը և կայունություն ու խաղաղություն հաստատել այդ երկրում»:
Անդրադառնալով Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից իրականացվող գործողություններին Զարիֆն ընդգծել է.-«Իրանը հուսով է, որ տարածաշրջանի երկրների և Աֆղանստանի կառավարության օգնությամբ հնարավոր կլինի կայուն խաղաղություն հաստատել այդ երկրում»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.-«Չաբահար նավահանգստի զարգացման կապակցությամբ Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև ստորագրված համաձայնագիրը Աֆղանստանին հնարավորություն է ընձեռնում հասանելիություն ունենալ ծովային ճանապարհներին և կարող է օգնել այդ երկրի տնտեսական զարգացմանը»:
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն աֆղանցի էմիգրանտներին օգնելու կապակցությամբ ասել է.-«Վերջին 37 տարիների ընթացքում Իրանը ապաստան է տվել 3 միլիոն աֆղանցի փախստականների: Նրանց է տրամադրվել ամեն տեսակ հանրային սպասարկություն, սակայն ոչ մի միջազգային կազմակերպություն այդ ուղղությամբ չի աջակցել Իրանին»: