Ջահանգիրի.«ԱՄՆ-ն խախտում է միջազգային գործարքը»
https://parstoday.ir/hy/news/iran-i45319-Ջահանգիրի._ԱՄՆ_ն_խախտում_է_միջազգային_գործարքը
Իրանի իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի դեմ խախտումներն ուղղված են միջազգային բանակցությունների ու գործարքի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 13:54 Asia/Tehran
  • Ջահանգիրի.«ԱՄՆ-ն խախտում է միջազգային գործարքը»

Իրանի իսլամական հանրապետության նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի դեմ խախտումներն ուղղված են միջազգային բանակցությունների ու գործարքի դեմ»:

Դեկտեմբերի 4-ին Թեհրանում կայացած համագումարում ունեցած ելույթում Էսհաղ Ջահանգիրին նշել է.«Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Իրանի և աշխարհի վեց գերտերությունների միջև երկարատև ու բարդ բանակցությունների արդյունքն է: Այն վավերացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հաստատվել է Եվրամիության ու ՄԱԳԱՏԷ-ի կողմից: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում  ԱՄՆ-ի խախտումները  ոչ միայն Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ են ուղղված»,ասել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

«ԱՄՆ-ն դեռ վաղ ժամանակներից թշնամական վերաբերմունք է ունեցել Իրանի ժողովրդի նկատմամբ: Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի դեմ Վաշինգտոնի քայլերի դիմակայման մեխանիզմները պետք է քննարկվեն Իրանի ներսում ու պաշտոնական կառույցների մակարդակում այդ կապակցությամբ որոշում ընդունվի»,հստակեցրել է էսհաղ Ջահանգիրին: