Սալեհի. Իրանը կտրուկ պատասխան կտա Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ոտնահարմանը
ԻԻհ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ընդգծել է, որ Համատեղ ակտի ծրագրի ցանկացած ոտնահարում կարժանանա Իրանի կտրուկ ու խիստ պատասխանին:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին երկուշաբթի օրը Վիեննայում գումարված միջուկային անվտանգության միջազգային համաժողովում նշել է, որ համատեղ ակտի ծրագրի հանդեպ հավատարմությունը կախված է դիմացի կողմի պարտավորությունները և փոխադարձ քայլերը հարգվելուց: «ԻԻՀ-ն մինչ այսօր հարգել է Համատեղ ակտի ծրագրի շրջագծում ստանձնած իր պարտավորությունները». ասել է նա:
Նիստում Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Իրանը միջուկային զենքից զերծ աշխարհ կերտելու կողմնակիցներից է: Նա հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է կերտել նախ միջուկային զենքերից զերծ Միջին Արևելք:
Աալեհին ընդգծել է, որ Էն Փի Թի-ի պայմանագրին միանալուց Սիոնիստական Ռեժիմի հրաժարումը որևէ արդարացում չունի, և ռեժիմի ռազմական միջուկային ծրագիրը տարածաշրջանային ու միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է
Միջուկային անվտանգության միջազգային համաժողովը ԱԷՄԳ-ի անդամ երկրների մասնակցությամբ երկուշաբթի օրն իր աշխատանքը սկսել է Վիեննայում :