Իրանի մարդու իրավունքների շտաբի հաղորդագրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i46120-Իրանի_մարդու_իրավունքների_շտաբի_հաղորդագրությունը
Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով Իրանի մարդու իրավունքների շտաբը կոչ է արել չչարաշահել մարդու իրավունքներն ու միջազգային կառույցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 12:43 Asia/Tehran
  • Իրանի մարդու իրավունքների շտաբի հաղորդագրությունը

Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով Իրանի մարդու իրավունքների շտաբը կոչ է արել չչարաշահել մարդու իրավունքներն ու միջազգային կառույցները:

Հաղորդագրության մեջ ասված է.«Իմպերիալիստների կողմից այս կառույցների անվան շահարկումը վարկաբեկել է դրանց»:

Ըստ հաղորդագրության՝ Սիոնիստական ռեժիմը շրջափակել է Պաղեստինի ժողովրդին, օկուպացրել նրանց հայրենիքը և զրկել այնտեղ ապրելու իրավունքից: Սիրիայում ու Իրաքում նույնպես հարյուր հազարավոր խաղաղ քաղաքացիներ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և նրանց տարածաշրջանային դաշնակիցնեի կողմից հովանավորվող ահաբեկիչների ձեռքով կոտորածի են ենթարկվել: Եմենի անմեղ ժողովուրդը նույնպես գտնվում է ԱՄՆ-ի, Բրիտանայի ու նրանց վարձկանների հարձակումների թիրախում:

Իրանի մարդու իրավունքների շտաբը հայտարարել է.«ԻԻՀ համոզված է, որ մարդու իրավունքների համար կարևորագույն քայլը ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան բռնատիրական կայսրությանը դիմակայելն է»: