Իրանում պայմանները բարենպաստ են տնտեսական ոլորտում ներդրում կատարելու համար
Երկուշաբթի օրը, Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից Լյոյա Լը Ագուստիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի գյուղատնտեսության, հանքերի, արդյունաբերության ու առևտրի պալատի տնօրեն՝ Ղոլամհոսեյն Շաֆեին ասել է.«Համատեղ գործողությունների ծրագիրը դրական մթնոլորտ է ստեղծել Իրանի հետ տնտեսական համագործակցություն ծավալելու համար»:
Կարևորելով տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և բանկային խնդիրների վերացումը, Շաֆեին նշել է, որ Շվեյցարիայի նախագահի Թեհրան կատարած այցից հետո, երկկողմ տնտեսական հարաբերություններում աճ է նկատվել:
Գլխավորելով տնտեսական և բանկային ոլորտի պաշտոնատարների մի պատվիրակություն, Թեհրան է ժամանել Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարարության երկկողմ բաժնի ղեկավար՝ Լյոյա Լը Ագուստին:
Նա նշել է, որ Շվեյցարիայի կառավարությունը կարևորում է Իրանի հետ բանկային ոլորտում համագործակցությունների ընդլայնումը և հովանավորում է Համատեղ համապարփակ ծրագիրը:
Համատեղ գործողությունների ծրագրի իրագործումից հետո, Իրան են ժամանել տարբեր երկրների պատվիրակություններ և նկատի առնելով իրանական շուկայում տիրող լավ պայմանները, ներդրում կատարելու ցանկություն են հայտնել: