Շամխանի. Հալեպի ազատագրումը Սիրիայի բանակի և իսլամական դիմադրության մեծ հաղթանակն է
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Ահաբեկիչների գրավումից Հալեպի ազատագրմամբ Սիրիայի բանակն ու ժողովրդի դիմադրությունը մեծ հաղթանակ արձանագրեցին»:
Երեքշաբթի օրը, Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում Ծովակալ Ալի Շամխանին նշել է. «Ահաբեկչության և դրա տարածաշրջանային ու արևմուտքցի պաշտպանների հանդեպ Սիրիայի ժողովրդի պատմություն կերտող հաղթանակն ու հերոսական դիմադրությունը կրկին անգամ երևան հանեցին մեծապետականության դիմաց բռնահարվածների հաղթանակի վերաբերյալ Աստծո տված խոստումը»:
«Արևմուտքի հնարքները չկարողացան կանխել Հալեպի ազատագրումը»,-հավելեկ է Շամխանին նշելով, որ արևմուտքը Սիրիայի բանակի հաջողությունները կանխելու համար տարբեր քայլեր ձեռնարկեց:
Շամխանին այս հաղթանակի կապակցությամբ շնորհավորելով Սիրիայի ժողովրդին, կառավարությանն ու բանակին, ասել է. «ԻԻՀ-ն մշտապես պաշտպանել է այն տեսակետը, որ Սիրիայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Իրանն ընդգծում է այդ երկրի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների անհրաժեշտությունը»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով դիմադրության ճակատի դիմաց արևմտյան-արաբական ճակատի կրած պարտության պատճառներին, ասել է, որ դիմադրությունն ու հաստատակամությունը հաղթանակից բացի այլ ելք չեն կարող ունենալ: