Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ. Պաշտպանական պատրաստվածությունը հաջող բանակցությունների նախապայմանն է
https://parstoday.ir/hy/news/world-i247430-Իրանի_Իսլամական_խորհրդարանի_նախագահ._Պաշտպանական_պատրաստվածությունը_հաջող_բանակցությունների_նախապայմանն_է
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, շեշտելով, որ ուժեղ բանակցությունների նախապայմանը պատերազմին լիարժեք պատրաստ լինելն է, հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը նկատեն թուլության կամ դիմադրության ոգու նվազման թեկուզ ամենափոքր նշան, ապա կդիմեն ռազմական տարբերակին։
(last modified 2026-07-06T06:36:52+00:00 )
Հուլիս 06, 2026 10:05 Asia/Tehran
  •  Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ. Պաշտպանական պատրաստվածությունը հաջող բանակցությունների նախապայմանն է

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, շեշտելով, որ ուժեղ բանակցությունների նախապայմանը պատերազմին լիարժեք պատրաստ լինելն է, հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը նկատեն թուլության կամ դիմադրության ոգու նվազման թեկուզ ամենափոքր նշան, ապա կդիմեն ռազմական տարբերակին։

Ղալիբաֆն այս հայտարարությունն արել է Եմենի փոխնախագահ, «Անսարալլահի» Բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մոհամմադ ալ-Նուայմիի հետ հանդիպման ընթացքում։ Նա բարձր է գնահատել Եմենի ժողովրդի և «Անսարալլահ» շարժման դիմակայությունը ճնշումներին ու տնտեսական շրջափակմանը։
Հղում անելով Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը, Pars Today-ը հաղորդում է, որ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Ղաիբաֆն ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության և համախմբման անհրաժեշտությունը՝ անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման նպատակով։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ու միասնությունը կարող են նպաստել տարածաշրջանում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ազդեցության նվազեցմանը։
Անդրադառնալով վերջին պատերազմին, նա նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը քաղաքական և ռազմական տեսանկյուններից ձեռնտու է եղել դիմադրության ճակատին։
Հանդիպման ընթացքում Եմենի փոխնախագահը ևս ընդգծել է դիմադրության ճակատի միասնականության պահպանման կարևորությունը և նշել, որ Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարևոր փորձառություն են եղել այդ ճակատի համար։