Հերքվել է սաուդցիների հայտարարությունը՝ Հաջջի ուխտագնացությանը Իրանին հրավիրելու մասին
ԻԻՀ Հաջջի և ուխտագնացության կազմակերպության տնօրենը հերքել է սաուդցիների կեղծ հայտարարությունն այն մասին, որ Իրանին հրավիրել են գալիք տարվա Հաջջի արարողությանը մասնակցելու:
Հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի Հաջջի նախարար Մուհամմեդ Բենթենն ասել է.«Ռիադն ԻԻՀ Հաջջի կազմակերպության պատվիրակությանը հրավիրել է Հաջջի անցկացման նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու»:
Կիրակի օրը, նշելով, որ կազմակերպությունը ոչ մի հրավեր չի ստացել Սաուդյան Արաբիայի կողմից, Իրանի Հաջջի և ուխտագնացության կազմակերպության տնօրեն Համիդ Մոհամմեդին ասել է.«ԻԻՀ Հաջջի կազմակերպությունը և Հաջջի հարցերով մեծարգո առաջնորդի ներկայացուցչությունն ամեն կերպ փորձում են բացել Հաջջի դռները»:
Մոհամմեդին նշել է, որ Իրան-Սաուդյան Արաբիա քաղաքական հարաբերությունների խզումը հանգեցրել է Ռիադում Իրանի դեսպանության և Ջեդդայում Իրանի հյուպատոսության փակմանը, և եթե Սաուդյան Արաբիայի կառավարությունը երաշխավորի իրանցի ուխտավորների անվտանգությունն ու արժանապատվությունը, ապա Իրանը կմասնակցի գալիք տարվա Հաջջի ուխտագնացությանը: