Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում կցուցադրվեն հայ առաջատար արվեստագետների գործերը
https://parstoday.ir/hy/news/iran-i49621-Թեհրանի_Մարիամ_պատկերասրահում_կցուցադրվեն_հայ_առաջատար_արվեստագետների_գործերը
Թեհրանի քաղաքապետարանի մշակութային և գեղարվեստական կազմակերպության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Թեհրանի Արտակ Մանուկյան թանգարանի համագործակցությամբ, քաղաքի «Մարիամ» պատկերասրահում կցուցադրվեն Իրանի ժամանկակից արվեստների հայ առաջատար արվեստագետների գործերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 11:55 Asia/Tehran
  • Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում կցուցադրվեն հայ առաջատար արվեստագետների գործերը

Թեհրանի քաղաքապետարանի մշակութային և գեղարվեստական կազմակերպության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Թեհրանի Արտակ Մանուկյան թանգարանի համագործակցությամբ, քաղաքի «Մարիամ» պատկերասրահում կցուցադրվեն Իրանի ժամանկակից արվեստների հայ առաջատար արվեստագետների գործերը:

Թեհրանի «Մարիամ» պատկերասրահում կցուցադրվեն Իրանի ժամանակակից արվեստում մեծ դերակատարություն ունեցած  արձանագործ Լիլիթ Տերյանի, գրաֆիստ Սերժ Ավագյանի, գեղանկարիչ՝ Էդման Այվազյանի, գեղանկարիչ և լուսանկարիչ Սիմոն Այվազյանի և գեղանկարիչ Գառնիկ Հակոբյանի գործերը: 

Արվեստագետ Բեհնամ Քամրանը ցուցահանդեսի մասին ասել է.-«Հայ մշակույթն ու արվեստը կապված են   իրանական մշակույթի հետ: Հայկական արվեստը  ազդվել է  իրանական արվեստից ու մշակույթից  ու ազդել դրանց վրա»: 

 Ցուցահանդեսը կկայանա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ` հունվարի 6-ին: Ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա կգտնվեն Թեհրանի քաղաքապետարանի մշակութային և գեղարվեստական կազմակերպության տնօրեն Մահմուդ Սալեհին, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանը և Իսլամական Խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը: