Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ
https://parstoday.ir/hy/news/iran-i49651-Իրանում_կրոնական_փոքրամասնություններն_ունեն_հավասար_իրավունքներ
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հավաստմամբ, Իրանի իսլամական հանրապետության Սահամանդրությունը տարբեր կրոնների հետևորդների միջև տարբերություն չի դնում:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 04, 2017 14:28 Asia/Tehran
  • Իրանում կրոնական փոքրամասնություններն ունեն  հավասար իրավունքներ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հավաստմամբ, Իրանի իսլամական հանրապետության Սահամանդրությունը տարբեր կրոնների հետևորդների միջև տարբերություն չի դնում:

Հունվարի 4-ին , 2017 թվականի տարեմուտի առիթով, իսլամական խորհրդարանում քրիստոնյաների ՝ իրանահայերի և ասորիների պատգամավորների հետ ունեցած հանդիպմանը, Ալի Լարիջանին անդրադարձել է Իրանում տարբեր կրոնների խաղաղ գոյակցությանն, ասելով.-«Սահմանադրության համաձայն, բոլոր կրոնների հետևորդներն ունեն   հավասար իրավունքներ»: Հատկանշական է, որ իրանահայերն իսլամական խորհրդարանում ունեն երկու պատգամավոր:

Շնորհավորելով Քրիստոսի հրաշափառ ծննդյան տոնի կապակցությամբ, Լարիջանին  ասել է .-«Հիսուս Քրիստոսն ինչպես աստվածային մյուս մարգարեները, եղել է խաղաղության ու բարեկամության ավետաբեր և բարություն ու արդարություն հաստատելու համար նրա կենսակերպը պետք է օրինակ ծառայի  մարդկությանը»:

Հանդիպմանն իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր ՝ Յունաթեն Բեթկոլիան, Թեհրանի և հյուսիսային իրանահայության,  և Սպահանի և հարավային իրանահայության  պատգամավորներ ՝ Դկտ. Կարեն Խանլարյանը և Ժորժիկ Աբրահամյանն ընդգծել են տարածաշրջանային զգայուն պայմաններում իրանի ժողովրդի տարբեր խավերի միջև միասնության, սրտակցության ու միատարրության  պահպանման անհրաժեշտությունը: