Իրանը պատրաստ է սպառազինել Լիբանանի բանակին
https://parstoday.ir/hy/news/iran-i49888-Իրանը_պատրաստ_է_սպառազինել_Լիբանանի_բանակին
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, ԻԻՀ պատրաստ է սպառազինել Լիբանանի բանակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 14:42 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է սպառազինել Լիբանանի բանակին

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ, ԻԻՀ պատրաստ է սպառազինել Լիբանանի բանակին:

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանում լրագրողներին տված հարցազրույցում, Ալաեդդին Բորուջերդին անդրադարձել է սպառազինության հարցերի քննարկման նպատակով Լիբանանի պաշտպանության նախկին նախարար ՝ Սամիր Մողբելի Իրան կատարվելիք այցին: «Լիբանանի բանակին Իրանի սպառազինական օգնությունների մասին վերջնական որոշումն ընդունելու է  Իրանի կառավարությունը». ասել է նա:

Անդրադառնալով հակաահաբեկչական պայքարում Սիրիային օգնելու համար այդ երկրում Լիբանանի Հեզբոլլահի ներկայությանը, Բորուջերդին հավելել է.-«Բոլորը գիտեն, որ ԻԻՀ-ը, ՌԴ-ը և Հեզբոլլոհի մարտիկները Սիրիայում են ՝ երկրում անվտանգության ու կայունության հաստատման և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար այդ երկրի կառավարության համաձայնությամբ»:

Իրանի խորհրդարանական պատվիրակությունը Բեյրութում առանձին հանդիպումներ է ունենալու Լիբանանի նախագահ ՝ Միշել Աունի, վարչապետ ՝ Սաադ Հարիրիի և  խորհրդարանի նախագահ ՝ Նաբիհ Բերիի հետ: