Մինայի նահատակների հարազատները պահանջում են միջազգային փաստահավաք կոմիտե ստեղծել
Մինայի նահատակների մի խումբ հարազատներ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին հղած նամակում պահանջել են Մինայի ողբերգության պատճառներն ու հեղինակներին պարզելու համար միջազգային փաստահավաք կոմիտե ստեղծել:
Մինայի ողբերգության նահատակներից Հոսեյն Միրմոռթազավիի կինը շաբաթ օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է. «Մինայի ողբերգության նահատակների հարազատներն այս նամակում պահանջել են փաստահավաք կոմիտե ստեղծել, հրապարակել դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները և մանրամասն հետաքննությոն անցկացնել»:
Իրանի հյուսիսային արևելյան Խոռասան Ռազավի նահանգից Մինայի նահատակների հարազատներին ներկայացնող Խադիջա Միրմոռթազավին հավելել է. «Քանի որ միջազգային օրենքների համաձայն օրինական վիզայով որևէ երկիր մեկնած մարդկանց կյանքի պաշտպանությունը հյուրընկալ երկրի պարտականությունն է համարվում: Սաուդյան իշխանությունները պիտի ստանձնեն այս դեպքի պատասխանատվությունը և հատուցում վճարելով կատարեն մարդկային աննախընթաց այս ողբերգության կապակցությամբ իրենց նվազագույն պարտականությունը»:
«Այս պահին փաստահավաք խումբ ստեղծելու համար միջազգային ստորագրահավաք է սկսվել և Մինայի նահատակների հարազատներից շատերը հետևում են հարցին»,-հավելել է Միրմոռթազավին:
Հազարավոր ուխտավորներ, այդ թվում 464 իրանցի ուխտավորներ 2015 թվականի Ղորբան տոնին՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ին, Մինայի տարածքում Հաջի ուխտագնացության արարողության ժամանակ Ալե Սաուդի թերացումների պատճառով նահատակվեցին: