Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. ՀԳՀԾ-ն միջազգային փաստաթուղթ է
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային փաստաթուղթ է:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար և միջուկային հարցով ավագ բանագնաց Սերգեյ Ռյաբկովն ուրբաթ օրը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաիին: Հանդիպման ժամանակ նա նշել է, որ ՀԳՀԾ-ն նոր էջ բացեց աշխարհի երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ Իրանի հարաբերություններում:
Ռկաբկովն անդրադարձել է Վիեննայում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի գումարմանն, ասելով. «Ռուսաստանն այս նիստին մասնակցելով կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ն հարգելու անհրաժեշտությունը»:
Ռուսաստանը լինելով ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ և Իրանի հետ միջուկային բանակցություններին մասնակցող կողմ, կարևոր դերակատարություն ունի ՀԳՀԾ-ի տարբեր փուլերի գործադրման հարցում:
ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց հետո ԱՄՆ-ն չի հարգել իր ստանձնած պարտավորությունները և նույնիսկ երկարացրել է Իրանի դեմ տասնամյա շրջափակումների օրենքի գործադրման ժամկետը: