Իրանը պատրաստ է պայքարել ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i51058-Իրանը_պատրաստ_է_պայքարել_ՀԳՀԾ_ի_հանդեպ_ԱՄՆ_ի_անհավատարմության_դեմ
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծել է. «Իրանն անհրաժեշտ նախագծեր է մշակել՝ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության դեմ պայքարելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 04:16 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է պայքարել  ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության դեմ

ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծել է. «Իրանն անհրաժեշտ նախագծեր է մշակել՝ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության դեմ պայքարելու համար»:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին շաբաթ օրն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական կայանին տված հարցազրույցում նշել է. «ԱՄՆ-ի հետ բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ», հավելեց. «Թեհրանը պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի խոստումնադրժումներին և ամերիկացիները գիտեն, որ  Իրանի ձեռքերը կապված չեն: Եթե որոշում լինի ԻԻՀ-ն վերադառնա նախկին պայմաններին, անկասկած արագվերադարձ կկատարի դեպի անցյալն ու դեռ ավելի առաջ կգնա»:

«Ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, եթե նրանք ցանկանում էին Իրանի միջուկային արդյունաբերությունն ամբողջությամբ կդադարեցնել և ուրանի հարստացումը հասցնել զրո տոկոսի: Սակայն Իրանն այսօր կարողացել է դիմացի կողմին թելադրել իր բոլոր ցանկությունները»,-հայտարարել է Քյամալվանդին, նշելով, որ ԱՄՆ-ն չի ցանկանում իրագործել ՀԳՀԾ-ի հանդեպ իր պարտավորությունները:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ընդգծելով, որ ամերիկացիները հնարավոր է ցանկացած ժամանակ հրաժարվեն իրենց ստանձնած պարտավորություններից, նշել է. «Իրանը պիտի այնպես շարժվի, որ նրանք պարտավորվեն լիարժեքորեն իրագործել իրենց պարտավորությունները»: