Էրաղչի.«ԱՄՆ-ը չի կատարել ՀԳՀԾ-ի հանձնառությունները»
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնության ստորագրման առաջին տարեդարձի առիթով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Թեհրանում ԻԻՀ արտգործնախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է.«Անցած մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը խոչընդոտել է ՀԳՀԾ-ի իրագործմանը, սակայն Իրանը միշտ փորձել է վերացնել խոչընդոտները»:
Էրաղչին հավելել է.«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Իրանի միջուկային ծրագրի իրավունքը, և այժմ շարունակվում է Իրանի միջուկային գործունեությունն ու հետազոտական աշխատանքները»:
«Չեղարկվել են Իրանի դեմ էներգետիկայի, նավթի ու պետրոքիմիայի, տրանսպորտի և ֆինանսական ոլորտներում սահմանված շրջափակումները, սակայն բանկային ոլորտում շրջափակումը չի վերաբերում ՀԳՀԾ-ին».ասել է նա:
ԱՄՆ-ի պատվիրակության հետ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման վերաբերյալ ԻԻՀ արտգործնախարարի տեղակալն ընդգծել է.«Ամերիկայի հետ խոսվել է ՀԳՀԾ-ի որոշ տեխնիկական և հեռանկարային հարցերի շուրջ»:
Էրաղչին ասել է.«ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային բանակցությունները ավարտվել են և Թեհրանը պատրաստ չի այդ հարցի շուրջ բանակցել ԱՄՆ-ի առաջիկա կառավարության հետ»: