Իսլամական Խորհրդարանի նախագահ.«Իրանն աջակցում է Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին»
Հունվար 18, 2017 14:47 Asia/Tehran
Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծել է, որ ԻԻՀ-ն հակահաբեկչական պայքարում աջակցում է Սիրիայի կառավարությանը և ժողովրդին :
Չորեքշաբթի օրը Թեհրանում Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին հավելել է.«Իրանը դեմ չէ Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք նիստին, սակայն պետք է հաշվի առնել Սիրիայի շահերն ու տարածքային ամբողջականության պահպանումը»:
Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսը ասել է.-«Իրանը միշտ հովանավորել է Սիրիայի կառավարությանը և ժողովրդին, քանի որ երկու երկրի միջև կան պատմական բարեկամություն և մշակութային ընդհանրություններ»:
Պիտակ