َԱնվտանգության խորհուրդը հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը
Չորեքշաբթի օրը միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության թեմայի քննարկման նպատակով գումարած նիստում, ՄԱԿ-ի ԱԽ-ը հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ի շրջանաներում ստանձնած բոլոր պարտավորություններին:
«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, նիստում ունեցած ելույթում, ՄԱԿ-ում ԵՄ-ի ներկայացուցիչն ասել է. «ԱԽ-ն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Իրանի հետ համաձայնության կապակցությամբ զեկույց է ներկայացնում»:
Եվրոպացի պաշտոնյան հղում անելով ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիին, հավելել է. «ՀԳՀԾ-ն այսօր համարվում է միջազգային հանրության սեփականությունը»:
ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ աշխարհը պատրաստվում է Իրանի հետ տնտեսական համագործակցությունների համար:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը նույնպես անդրադարձել է ՀԳՀԾ-ից հետո Իրանի հետ իր երկրի հարաբերությունների բարելավմանը:
«Մենք գոհ ենք Իրանի միջուկային պարտավորությունների իրագործման չափերից»: Հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը և հավելել. «Մոկվան որևէ գնով չի համաձայնի միջազգային ասպարեզ Իրանի վերադարձի ճանապարհին ցանկացած արգելքի հարուցմանը»:
Նիստում Իտալիայի ներկայացուցիչն ընդգծելով, որ Իրանը լիարժեք համագործակցություն է ունեցել ԱԷՄԳ-ի դիտորդների հետ, ասել է. «Իրանը լիովին կատարել է ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում Ֆորդուի միջուկային կառույցների կապակցությամբ ստանձնած իր պարտավորությունները»:
ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության վրա ԵԽ-ի դրած հաստատման կնքիը կարծես թե այնքան էլ չի ուրախացրել ամերիկացիներին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հավատարիմ մնալով Իրանի դեմ ամերիկացի պաշտոնատարների վարած թշնամական մշտական քաղաքականությանը, հայտարարել է. «ՀԳՀԾ-ն չպիտի ԱԽ-ի ուշադրությունը շեղի Իրանի կապակցությամբ մյուս խնդիրներից»:
«Իրանը ոտնահարում է ՄԱԿ-ի սպառազինական բանաձևերը»,-նիստում հայտարարել է Սամանթա Փաուերը: