Սալեհի.«ԱՄՆ-ը չի կատարել իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի նկատմամբ»
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է.«ԱՄՆ-ը չի կատարել իր հանձնառությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ»:
«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ, «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սալեհին նշել է, որ ամերիկացիները ձևացնում են, թե կատարում են իրենց պարտավորությունները, սակայն դա այդպես չէ: Քանի որ նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել խոշոր բանկերի հետ գործակցության ուղղությամբ առկա խնդիրների կարգավորման համար:
Սալեհին նշել է, որ Իրանը կարող է անցյալից ավելի ալավ պայմանների վերադառնալ:
«ՀԳՀԾ-ի տեխնիկական առումով, Իրանը կատարել է իր հանձնառությունները և հավաքել է Ֆորդոյի օբյեկտում ցենտրիֆուգների հետ առնչվող բոլոր ենթակառույցները».նշել է Սալեհին: նրա խոսքերով, ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ՝ Յուկիա Ամանոն իր վերջին զեկույցում խոստովանել է, որ Իրանը կատարել է միջուկային համաձայնության շրջանակում իր հանձնառությունները:
ԻԻՀ ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նշել է, որ Իրանի համար կարևոր է շրջափակումների չեղարկումը, համաձայնության քաղաքական կողմի իրագործումը և համաձայնության մյուս կողմերի միջոցով նույնպես հանձնառությունների հարգումը: