Էրաղչի. Անվտանգության սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությունն անհրաժեշտ է
ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ասել է. «Երկրները միջազգային ասպարեզում պիտի համագործակցեն տարբեր տեսակի անվտանգության սպառնալիքների դեմ»:
Սեյեդ Աբբաս Էրաղչին չորեքշաբթի օրը Թեհրանում թրմադեղերի դեմ պայքարի նիստում ասել է. «Հատկապես թմրադեղերի դեմ պայքարի բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ Իրանի իրավապահ ուժերի միջազգային համագործակցությունները գոհացուցիչ են: Դա ի տես այն բանի, որ միջազգային հանրությունը լիովին տեղեկացված չէ թմրադեղերի դեմ պայքարի ուղղությամբ Իրանի պայքարի մասին»:
«Համաշխարհային սպառնալիքների, հատկապես փողերի լվացման ու ահաբեկչության դեմ պայքարը կարող է իրականացվել միջազգային համագործակցության շնորհիվ»,-հավելել է Էրաղչին:
Նա նշել է. «ՀԳՀԾ-ից հետո Իրանը ակտիվ դերակատար է դարձել միջազգային ասպարեզում և այդ առիթը պիտի օգտագործել թմրադեղերի մաքսանենգների դեմ կտրուկ պայքար ծավալելու համար»:
Էրաղչին նշել է, որ գնահատելի է թմրադեղերի դեմ պայքարի ճանապարհին ավելի քան 4000 նահատակների զոհողությունը: «Իրանի իրավապահ ուժերը թմրադեղերի դեմ պայքարի ոլորտում լավ գործունեություն են դրսևորել». ասել է նա: