Իրանը հարյուր հազար սու հարստացմամբ կպատասխանի ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարմանը
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն ասել է. «ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարմանն Իրանի պատասխանը լինելու է հարյուր հազար սու հարստացումը»:
ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Իրանի կենտրոնում գտնվող Ղոմ նահանգում Ալի Աքբար Սալեհին նշել Է, որ եթե ԱՄՆ-ն ոտնահարի ՀԳՀԾ-ն ԻԻՀ-ն մեկ ու կես տարվա ընթացքում հարյուր հազար սու հարստացում կիրականացնի: «Մինչև ՀԳՀԾ-ն Իրանը միայն 9000 սու հարստացում էր կատարում». ասել է նա:
Անդրադառնալով 149 տոննա կշռող դեղին կարկանդակի երեք բեռնվածքների Իրանին հանձնվելուն, Սալեհին ասել է. «Վերջին բեռնվածքն Իրանին կհանձնվի երեքշաբթի օրը, որի արդյունքում ՀԳՀԾ-ից հետո ավելի քան 250 տոննա գնահատված Իրանի դեղին կարկանդակի պաշարը կհասնի 350 տոննայի»:
Միջուկային համաձայնությունից հետո ԱՄՆ-ի կողմից ճնշումներն ու խոստումների չհարգվելն այն պայմաններում են տեղի ունենում, երբ ԱԷՄԳ-ի, ՄԱԿ-ի ու ԱԽ-ի զեկույցների հավաստմամբ Իրանն իրագործել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները: