Իրանի մշակությային ժառանգությունը կերտողները իրանական մշակույթը ներկայացնում են աշխարհում
https://parstoday.ir/hy/news/iran-i54178-Իրանի_մշակությային_ժառանգությունը_կերտողները_իրանական_մշակույթը_ներկայացնում_են_աշխարհում
Իրանի մշակութային կոթողների վերանորոգման ոլորտի արվեստագետն ասել է.«Իրանի մշակութային ժառանգությունը կերտողները համաշխարհային մարդիկ են եղել և նրանց թողած ժառանգությունը հնագիտության կատարյալ դպրոց է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 13:54 Asia/Tehran
  • Իրանի մշակությային ժառանգությունը կերտողները իրանական մշակույթը ներկայացնում են աշխարհում

Իրանի մշակութային կոթողների վերանորոգման ոլորտի արվեստագետն ասել է.«Իրանի մշակութային ժառանգությունը կերտողները համաշխարհային մարդիկ են եղել և նրանց թողած ժառանգությունը հնագիտության կատարյալ դպրոց է»:

Երկուշաբթի օրը, մշկութային կոթողների վերանորոգման ոլորտում իր 50-ամյա գործունեության առիթով կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում, Հասան Մեհբալին ասել է.«Մշակութային ժառանգությունը ազգային ինքնությունն է, որը պիտի լինի ուշադրության կենտրոնում»:

Նա շեշետել է.«Երբ լրատվամիջոցներում ասվում էմ որ Իրանում եկեղեցիների վերանորոգումն ավելի լավ է իրականացվում քան Հայաստանում, աշխարհում գեղեցիկ պատկեր է ստեղծում Իրանի մշակույթից»:

Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության պահպանման ու վերանորոգման  հարցերով ավագ օգնականն ասել է.«Իրանի պատմական կոթողները կառուցվել են այնպիսի անձանց ձեռքով, ովքեր լավապես ճանաչել են իրանական միստիցիզմը, համաշարհային օրինաչափությունները և տիեզերական կանոնները: Նրանք աստվածավախ ու մտավորական անհատներ են եղել»:

Նա հավելել է.«Մշակութային կոթողների տարիներ տևած վերանորոգումների ընթացքում հասկացել եմ, որ մեր հայրերը եկեղեցում, սինագոգում և մզկիթում աստվածպաշտության են ձգտել»: