Իրանի մշակությային ժառանգությունը կերտողները իրանական մշակույթը ներկայացնում են աշխարհում
Իրանի մշակութային կոթողների վերանորոգման ոլորտի արվեստագետն ասել է.«Իրանի մշակութային ժառանգությունը կերտողները համաշխարհային մարդիկ են եղել և նրանց թողած ժառանգությունը հնագիտության կատարյալ դպրոց է»:
Երկուշաբթի օրը, մշկութային կոթողների վերանորոգման ոլորտում իր 50-ամյա գործունեության առիթով կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում, Հասան Մեհբալին ասել է.«Մշակութային ժառանգությունը ազգային ինքնությունն է, որը պիտի լինի ուշադրության կենտրոնում»:
Նա շեշետել է.«Երբ լրատվամիջոցներում ասվում էմ որ Իրանում եկեղեցիների վերանորոգումն ավելի լավ է իրականացվում քան Հայաստանում, աշխարհում գեղեցիկ պատկեր է ստեղծում Իրանի մշակույթից»:
Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության պահպանման ու վերանորոգման հարցերով ավագ օգնականն ասել է.«Իրանի պատմական կոթողները կառուցվել են այնպիսի անձանց ձեռքով, ովքեր լավապես ճանաչել են իրանական միստիցիզմը, համաշարհային օրինաչափությունները և տիեզերական կանոնները: Նրանք աստվածավախ ու մտավորական անհատներ են եղել»:
Նա հավելել է.«Մշակութային կոթողների տարիներ տևած վերանորոգումների ընթացքում հասկացել եմ, որ մեր հայրերը եկեղեցում, սինագոգում և մզկիթում աստվածպաշտության են ձգտել»: