Իրանի խորհրդարանի միջուկային կոմիտեն քննարկել է ՀԳՀԾ-ի վերջին զեկույցի մանրամասները
Իրանի խորհրդարանի միջուկային կոմիտեն քննարկել է ՀԳՀԾ-ի վերջին զեկույցի մանրամասները: Այդ մասին տեղեկացրել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանության ու արտաքին քաղաքականության կոմիտեի անդամը:
Շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, ՀԳՀԾ-ի քննարկման կապակցությամբ Մորթեզա Սաֆարի Նաթանզին ասել է.«Իրանի դեմ կիրառված շրջափակումները եղել են էներգետիկայի, տրանսպորտի, բանկային ու ապահովագրական ոլորտներում: ՀԳՀԾ-ի վերջին զեկույցի համաձայն՝ նշված ոլորտներում ամբողջությամբ վերացվել են խոչընդոտները»:
Անդրադառնալով խորհրդարանի միջուկային կոմիտեի կողմից ԱԳ նախարարության ներկայացրած ՀԳՀԾ-Ի գործադրման մասին զեկույցի քննարկման խնդրին, Սաֆարի Նաթանզին հավելել է.«ՀԳՀԾ-ի առաջադիմության ու իրականացման վերաբերյալ ԱԳ նախարարութան կողմից 4-րդ զեկույցը ներկայացվել է խորհրդարանին»:
Նշելով որ ՀԳՀԾ-ի մասին վերջին զեկույցը քննարկվել է Սեյեդ Աբբաս Էրաղչիի ներկայությամբ նա ասել է.«Էրաղչին ծավալուն բացատրություններ է տվել վերջին մեկ տարվա ընթացքւմ ՀԳՀԾ-ի իրականացման վերաբերյալ»: