Ալի Լարիջանին կարևորել է իսլամական երկրների միասնությունը
Թեհրանում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.-«Միջազգային ներկա պայմաններում կարևոր է պահպանել իսլամական երկրների միասնությունը»:
Ալի Լարիջանին նաև կարևորել է Պաղեստինի տեսլականի աջակցմանն ուղղված իսլամական երկրների միասնությունը:
Լարիջանին կարևոր է համարել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայությունը Թեհրանում կայացած Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովին:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիին շնորհակալությւոն հայտնելով Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովի կայացման կապակցությամբ, ասել է.-«Ներկա դրությամբ իսլամական զարթոնքն ու շարժումները պետք է հովանավորեն Պաղեստինի ժողովրդի նպատակները և դա հնարավոր է իրագործել միայն Թեհրանում»:
«Իրանը մեծ ջանքեր է գործադրել տարածաշրջանում և աշխարհում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սակայն արաբական աշխարհը չի գնահատել Իրանի ջանքերը».-ասել է Նաբիհ Բերին: