Նոբախթ.«Սաուդցի պետայրերի հակաիրանական խոսքերը անհիմն են»
Իրանի կառավարության խոսնակը սաուդցի պետայրերի հակաիրանական խստաոճ արտահայտությունները անհիմն է որակել: «Տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ու կայունության պահպանմանն ուղղված Իրանի կամքն ու ջանքերը վկայում են պարզ, թափանցիկ ու գործնական քաղաքականության մասին».ասել է նա:
Երկուշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսում Մոհամմադ Ռեզա Նոբախթն ասել է.«Իրանի հետ հարաբերությունները բարելավելու համար պարսիցծոցյան երկրների ցանկությունը համընկնում է Իրանի պահանջներին: Թեհրանը պարզ է արտահայտվել Ռիադի նկատմամբ իր դիրքորոշումների մասին»:
Հերքելով Իրան-Արաբիա հարաբերություններում Պակիստանի միջնորդության մասին շրջանառված լուրերը, Նոբախթն ավելացրել է.«ԻԻՀ-ը ունի տարածաշրջանային մեծ ազդեցություն: Արաբիան մեղադրվում է ահաբեկչական խմբավորումներին ՝ ԻԼԻՊ-ին և Ալ-Ղաիդային աջակցելու մեջ: Բնականաբար նա դիմելու է ինքնապաշտպանական քայլերի, որովհետև ահաբեկիչներն օգտվելու են Արաբիայի ֆինանսական ու ռազմական աջակցություններից»:
«Սիրիայի և Եմենի մասին Իրանն ունի պարզ ու հստակ դիրքորոշում: իսկ Արաբիան պետք է պատասխանատու լինի Եմենում իրականացրած մանկասպանությունների և անպաշտպան ժողովրդի դեմ բռնություն կիրառելու համար».հավաստել է Նոբախթը: