Նոբախթ.«Սաուդցի պետայրերի հակաիրանական խոսքերը անհիմն են»
https://parstoday.ir/hy/news/iran-i55406-Նոբախթ._Սաուդցի_պետայրերի_հակաիրանական_խոսքերը_անհիմն_են
Իրանի կառավարության խոսնակը սաուդցի պետայրերի հակաիրանական խստաոճ արտահայտությունները անհիմն է որակել: «Տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ու կայունության պահպանմանն ուղղված Իրանի կամքն ու ջանքերը վկայում են պարզ, թափանցիկ ու գործնական քաղաքականության մասին».ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2017 14:21 Asia/Tehran
  • Նոբախթ.«Սաուդցի պետայրերի հակաիրանական խոսքերը անհիմն են»

Իրանի կառավարության խոսնակը սաուդցի պետայրերի հակաիրանական խստաոճ արտահայտությունները անհիմն է որակել: «Տարածաշրջանի խաղաղության, անվտանգության ու կայունության պահպանմանն ուղղված Իրանի կամքն ու ջանքերը վկայում են պարզ, թափանցիկ ու գործնական քաղաքականության մասին».ասել է նա:

Երկուշաբթի օրը հրավիրված մամուլի ասուլիսում Մոհամմադ Ռեզա Նոբախթն ասել է.«Իրանի հետ հարաբերությունները բարելավելու համար պարսիցծոցյան երկրների ցանկությունը համընկնում է Իրանի պահանջներին: Թեհրանը պարզ է արտահայտվել Ռիադի նկատմամբ իր դիրքորոշումների մասին»:

Հերքելով Իրան-Արաբիա հարաբերություններում Պակիստանի միջնորդության մասին շրջանառված լուրերը, Նոբախթն ավելացրել է.«ԻԻՀ-ը ունի տարածաշրջանային մեծ ազդեցություն: Արաբիան մեղադրվում է ահաբեկչական խմբավորումներին ՝ ԻԼԻՊ-ին և Ալ-Ղաիդային աջակցելու մեջ: Բնականաբար նա դիմելու է ինքնապաշտպանական քայլերի, որովհետև ահաբեկիչներն օգտվելու են Արաբիայի ֆինանսական ու ռազմական աջակցություններից»:

«Սիրիայի և Եմենի մասին Իրանն ունի պարզ ու հստակ դիրքորոշում:  իսկ Արաբիան պետք է պատասխանատու լինի Եմենում իրականացրած մանկասպանությունների և անպաշտպան ժողովրդի դեմ բռնություն կիրառելու համար».հավաստել է Նոբախթը: