Իրանի ֆուտբոլի ակումբները գլխավորում են Ասիայի չեմպիոնների լիգայում իրենց ենթախմբերը
https://parstoday.ir/hy/news/iran-i55436-Իրանի_ֆուտբոլի_ակումբները_գլխավորում_են_Ասիայի_չեմպիոնների_լիգայում_իրենց_ենթախմբերը
Իրանի «Էսթեղլալ Թեհրան» և «Էսթեղլալ Խուզեսթան» ակումբային խմբերը հաղթանակ արձանագրելով իրենց մրցակիցներ՝ Արաբիայի «Ալ-Թաավոն» ու Էմիրությունների «Ալ-Ջազիրա» խմբերի դիմաց գլխավորել են Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի առաջին ու երկրորդ ենթախմբերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 04:13 Asia/Tehran
  • Իրանի ֆուտբոլի ակումբները գլխավորում են Ասիայի չեմպիոնների լիգայում իրենց ենթախմբերը

Իրանի «Էսթեղլալ Թեհրան» և «Էսթեղլալ Խուզեսթան» ակումբային խմբերը հաղթանակ արձանագրելով իրենց մրցակիցներ՝ Արաբիայի «Ալ-Թաավոն» ու Էմիրությունների «Ալ-Ջազիրա» խմբերի դիմաց գլխավորել են Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի առաջին ու երկրորդ ենթախմբերը:

Համաձայն «Փարս Թուդեյ»-ի հաղորդման` «Էսթեղլալ Թեհրան» խումբը երկուշաբթի օրը Ասիայի չեմպիոնների լիգայի մրացաշարի երկրորդ շաբաթվա ընթացքում Օմանի Մասկատ քաղաքում 3-0 հաշվով  փայլուն հաղթանակ արձանագրեց Արաբիայի «Ալ-Թաավոն»-ի դեմ :

Իրանի ներկայացուցիչը շահելով այս խաղի երեք միավորները, գլխավորեց Ասիայի չեմպիոնների լիգայի առաջին ենթախումբը, որտեղ բոլոր չորս խմբերը հավաքել են երեքական միավորներ:

«Էսթեղլալ Խուզեսթան» խումբն էլ հյուրընկալվելով Էմիրություններում, 1-0 հաշվով արժեքավոր հաղթանակ արձանագրեց այդ երկրի ներկայացուցիչ «Ալ-Ջազիրա»-ի դիմաց և իրարահաջորդ երկրորդ պարտությունը պարտադրելով Էմիրությունների ներկայացուցիչներին ու վաստակելով 6 միավոր, կանգնեց լիգայի երկրորդ ենթախմբի առաջին հորիզոնականում: