Ռոհանի. ԷԿՕ-ն արևելքի ու արևմուտքի համագործակցության բանալին է դառնալու
https://parstoday.ir/hy/news/iran-i55550-Ռոհանի._ԷԿՕ_ն_արևելքի_ու_արևմուտքի_համագործակցության_բանալին_է_դառնալու
ԻԻՀ նախագահն ասել է. «Ասիայում նորահայտ տնտեսությունները համաշխարհային տնտեսության ուղղությունն արևմուտքից փոխելու են դեպի արևելք և 21-րդ դարը դարձնելու են Ասիայի առաջատարության ժամանակաշրջան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 07:48 Asia/Tehran
  • Ռոհանի. ԷԿՕ-ն արևելքի ու արևմուտքի համագործակցության բանալին է դառնալու

ԻԻՀ նախագահն ասել է. «Ասիայում նորահայտ տնտեսությունները համաշխարհային տնտեսության ուղղությունն արևմուտքից փոխելու են դեպի արևելք և 21-րդ դարը դարձնելու են Ասիայի առաջատարության ժամանակաշրջան»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրն Իսլամաբադում գումարված Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում նշել է. «Աշխարհի տնտեսության սիրտը բաբախելու է Ասիայի մայրցամաքում և ԷԿՕ-ն տարածաշրջանի ապագան կերտելու ուղղությամբ կրկնակի կարևորվելու է»:

«Իրանն իր տնտեսական ու գիտական պոտենցիալով կատարելու է ԷԿՕ-ի անդամների միջև միասնականության ամրապնդման ուղղությամբ իր դերակատարությունը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:

Ռոհանին ընդգծել է. «Իրանը ողջունում է տարբեր բնագավառներում ԷԿՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությունների ընդլայնումը»:

«ԷԿՕ-ն ապահով տարածաշրջան կերտելու համար հարմար ենթահող է համարվում և հավաքական անվտանգության ստվերում ԷԿՕ-ի անդամ երկրների ծաղկումը հնարավոր կդառնա»,-հայտարարել է Ռոհանին:

ԷԿՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովն ԻԻՀ նախագահի ներկայությամբ այսօր մեկնարկեց Իսլամաբադում:

Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Աֆղաստանը ԷԿՕ-ի անդամ 10 երկրներն են: