Ռոհանի. ԷԿՕ-ն արևելքի ու արևմուտքի համագործակցության բանալին է դառնալու
ԻԻՀ նախագահն ասել է. «Ասիայում նորահայտ տնտեսությունները համաշխարհային տնտեսության ուղղությունն արևմուտքից փոխելու են դեպի արևելք և 21-րդ դարը դարձնելու են Ասիայի առաջատարության ժամանակաշրջան»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրն Իսլամաբադում գումարված Տնտեսական համագործակցությունների կազմակերպություն՝ ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում նշել է. «Աշխարհի տնտեսության սիրտը բաբախելու է Ասիայի մայրցամաքում և ԷԿՕ-ն տարածաշրջանի ապագան կերտելու ուղղությամբ կրկնակի կարևորվելու է»:
«Իրանն իր տնտեսական ու գիտական պոտենցիալով կատարելու է ԷԿՕ-ի անդամների միջև միասնականության ամրապնդման ուղղությամբ իր դերակատարությունը»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին ընդգծել է. «Իրանը ողջունում է տարբեր բնագավառներում ԷԿՕ-ի անդամ երկրների հետ համագործակցությունների ընդլայնումը»:
«ԷԿՕ-ն ապահով տարածաշրջան կերտելու համար հարմար ենթահող է համարվում և հավաքական անվտանգության ստվերում ԷԿՕ-ի անդամ երկրների ծաղկումը հնարավոր կդառնա»,-հայտարարել է Ռոհանին:
ԷԿՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովն ԻԻՀ նախագահի ներկայությամբ այսօր մեկնարկեց Իսլամաբադում:
Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Աֆղաստանը ԷԿՕ-ի անդամ 10 երկրներն են: