Իրանն անհիմն է համարել Բահրեյնում միջամտելու մեղադրանքը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Բահրեյնի պաշտոնատարների կողմից Իրանին այդ երկրի ներքին հարցերին միջամտելու մեջ ուղղված մեղադրանքն անհիմն է»:
Բահրեյնի ահաբեկչական հանցագործությունների գլխավոր դատախազ՝ Ահմեդ Ալ Հեմադին շաբաթ օրը տեղեկացրել է 54 հոգանոց ահաբեկչական խմբավորման հայտնաբերման մասին:Նա պնդում է,որ այդ խմբավորման 12 անդամներ Իրանից ու Իրաքից են, իսկ մեկը Գերմանիայից:
Մարտի վեցի առավոտյան Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին հերքելով Բահրեյնի պաշտոնատարների նոր մեղադրանքն ասել է.«Բահրեյնի իշխանավորները չեն կարողանում կարգավորել այդ երկրի ներքին խնդիրները և բավարարել սեփական ժողովրդի քաղաքացիական պահանջները, ուստի մերթ ընդ մերթ այդ երկրում ընթացող ժողովրդական բողոքի ակցիաները վերագրում են Իրանին»:
«Իրենց ուսերից պատասխանատվությունը թոթափելը և այլոց անտեղի մեղադրելն արդեն դարձել է ճնշող համակարգերի գործեղանակը» հավելել է Ղասեմին: