Իրանն անհիմն է համարել Բահրեյնում միջամտելու մեղադրանքը
https://parstoday.ir/hy/news/iran-i56040-Իրանն_անհիմն_է_համարել_Բահրեյնում_միջամտելու_մեղադրանքը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Բահրեյնի պաշտոնատարների կողմից Իրանին այդ երկրի ներքին հարցերին միջամտելու մեջ ուղղված մեղադրանքն անհիմն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2017 07:20 Asia/Tehran
  • Իրանն անհիմն է համարել Բահրեյնում միջամտելու  մեղադրանքը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Բահրեյնի պաշտոնատարների կողմից Իրանին այդ երկրի ներքին հարցերին միջամտելու մեջ ուղղված մեղադրանքն անհիմն է»:

Բահրեյնի ահաբեկչական հանցագործությունների գլխավոր դատախազ՝ Ահմեդ Ալ Հեմադին շաբաթ օրը տեղեկացրել է 54 հոգանոց ահաբեկչական խմբավորման հայտնաբերման մասին:Նա պնդում է,որ այդ խմբավորման 12 անդամներ Իրանից ու Իրաքից են, իսկ մեկը Գերմանիայից:

Մարտի վեցի առավոտյան Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին հերքելով Բահրեյնի պաշտոնատարների նոր մեղադրանքն ասել է.«Բահրեյնի իշխանավորները չեն կարողանում կարգավորել այդ երկրի ներքին խնդիրները և բավարարել սեփական ժողովրդի քաղաքացիական պահանջները, ուստի մերթ ընդ մերթ այդ երկրում ընթացող ժողովրդական բողոքի ակցիաները վերագրում են Իրանին»:

«Իրենց ուսերից պատասխանատվությունը թոթափելը և այլոց անտեղի մեղադրելն արդեն դարձել է ճնշող համակարգերի գործեղանակը»  հավելել է Ղասեմին: