Իրանի կողմից գնված 2-րդ Airbus ինքնաթիռները շաբաթ օրը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i56458-Իրանի_կողմից_գնված_2_րդ_airbus_ինքնաթիռները_շաբաթ_օրը_Թեհրանում
ԻԻՀ-ի ավիաընկերությունը հայտարարել է.«Իրանի կողմից գնված 2-րդ Airbus ինքնաթիռները մարտի 11-ի առավոտյան կմտնեն Թեհրանի Մեհրաբադ օդանավակայան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2017 13:04 Asia/Tehran
  • Իրանի կողմից գնված 2-րդ Airbus ինքնաթիռները շաբաթ օրը  Թեհրանում

ԻԻՀ-ի ավիաընկերությունը հայտարարել է.«Իրանի կողմից գնված 2-րդ Airbus ինքնաթիռները մարտի 11-ի առավոտյան կմտնեն Թեհրանի Մեհրաբադ օդանավակայան»:

Մարտի 10-ին, ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ` Airbus 200 և 330 տեսակի ինքնաթիները Ֆրանսիայի Թոլուզի օդանավակայանից կմեկնեն դեպի Թեհրանի Մեհրաբադ օդանավակայան:

Նախատեսված է Ֆրանսիական Airbus ընկերությունը երկու և Airbus-ի ենթաբաժիններից համարվող ATR ընկերությունը մինչև մարտ ամսի կեսերը երեք ինքնաթիռ հանձնեն Իրան-էյր ընկերությանը:

ՀԳՀԾ-ի գործադրմամբ և շրջափակումների չեղարկմամբ, ԻԻՀ ավիաընկերությունը կարողացել է տասնյակ ինքնաթիռների գնման հարցում համաձայնության գալ արտադրող ընկերությունների, այդ թվում` Բոինգի և Էյրբասի հետ:

Նախապես մշակված ծրագրի համաձայն` Իրան կբերվեն Էյրբաս ընկերության 80, Բոինգ ընկերության 100 և ATR ընկերության 20 ինքնաթիռները:

Էյրբաս ընկերության Ա-321 տեսակի առաջին ինքնաթիռը 2017թ. հունվար ամսին հանձնվել է ԻԻՀ ավիաընկերությանը: