Շամխանի.-«Սաուդյան Արաբիան ահահբեկիչներ է արտադրում»
Հակադարձելով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հակաիրանական հայտարարությունը, Իրանի Ազգային անվտագության գերակույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է.-«Սաուդյան Արաբիայի իշխանությունները ահաբեկիչներ են պատրաստում»:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Մոհամեդ Բեն Սալմանը ուրբաթ օրը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի կողմից հովանավորվող ահաբեկիչները վտանգում են տարածաշրջանի և աշխարհի կայունությունը:
Ալի Շամխանի խոսքերով Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը հովանավորում են ահաբեկչական խմբերի գործողությունները:
Նա հավելել է.-«Սաուդյան Արաբիայի որոշ անփորձ պաշտոնյաներ փորձում են նման անհիմն հայտարարություններով իրենց ուսերից թոթափել այդ ռեժիմի կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերվող հովանավորության պատասխանատվությունը»:
Առանց Սիրիայի կառավարության թույլտվությամբ արտասահմանյան ուժերի մուտքն այդ երկիր բնութագրելով որպես ոտնձգություն և ահաբեկչության աջակցություն, Ալի Շամխանին ասել է.-«Սիրիայի կառավարության ընդդիմադիրների ձախողումները և ժողովրդի կողնմից նրանց հանդեպ ցուցաբերված ատելությունը պատճառ է դարձել, որ նրանց իսկական ղեկավարներն ու աջակիցները փորձեն ուղղակի միջամտել Սիրիայի ճակատում»: