Իրանցի ուխտավորները նորից կմասնակցեն Հաջի ուխտագնացությանը
Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպությունը հայտարարել է, որ 2017 թվականին / լուսնային հիջրեթի 1437 թվական/, իրանցի ուխտավորները կմասնակցեն Հաջի ուխտագնացությանը:
Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպությունն ուրբաթ երեկոյան տարածած հաղորդագրությամբ հայտարարել է. «Վստահանալով նկատի ունեցած տեսակետների իրագործման կապակցությամբ ու նաև նկատի առնելով իրանցի ուխտավորների անվտանգության ու արժանապատվության վրա հիմնված արժանավայել ուխտագնացության կազմակերպման ուղղությամբ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի և իսլամական Իրանի ժողովրդի ու պատասխանատուների ընդգծումները, ինչպես նաև հյուպատոսային, բժշկական ու այլ անհրաժեշտ ծառայությունների կապակցությամբ անհրաժեշտ հարթակ ստեղծվելով, ապահովվել են հառաջիկա Հաջի ուխտագնացությանն ավելի քան 85 իրանցի ուխտավորների մասնակցության համար անհրաժեշտ պայմանները»:
Հաղորդագրությունը հավելել է, որ Մենայի ու «Մասջեդ-ալ-Հարամ»-ի դեպքի նահատակների հարցով բանակցության մանրամասնությունների ու դրանց արդյունքների մասին ավորների մասնակցության համար անհրաժեշտ պայմանները»:
մական մոտ ապագայում առանձին հայտարարություն կհրապարակվի:
Սաուդյան Արաբիան 2016 թվականին անհիմն պատրվակներով արգելեց իսլամական որոշ երկրների, այդ թվում Իրանի ու Սիրիայի ուխտավորների մասնակցությունը Հաջի արարողությանը:
Սաուդացիներն այն պայմաններում արգելեցին Հաջի ուխտագնացությանն իրանցի ուխտավորների մասնակցությունը, երբ հազարավոր ուխտավորներ, այդ թվում 436 իրանցիներ 2015 թվականի Ղորբան տոնին՝ Մենայում Հաջի ուխտագնացության ընթացքում Ալե Սաուդի պատասխանատուների անարժանության պատճառով սպանվեցին: