Լարիջանին դատապարտել է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i58588-Լարիջանին_դատապարտել_է_Ռուսաստանում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումը
Առանձին ուղերձներ հղելով ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահներին , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին դատապարտել է այդ երկրի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական քայլը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 06, 2017 18:52 Asia/Tehran
  • Լարիջանին դատապարտել է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը

Առանձին ուղերձներ հղելով ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահներին , Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին դատապարտել է այդ երկրի Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական քայլը:

Հինգշաբթի օրը  ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին և  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հղած առանձին ուղերձներում, ցավակցություն հայտնելով այդ երկրի կառավարությանն ու ժողովրդին  և Սանկտ Պետերբուրգի  մետրոպոլիտենի  կայարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին, Ալի Լարիջանին ընդգծել է. «Ահաբեկչությունը թիրախավորել է ժողովուրդների ապագան»:

Նշելով ,որ ահաբեկչության տարածումը լուրջ սպառնալիք է բոլոր երկրների համար, Լարիջանին հստակեցրել է.«Ահաբեկչության դեմ մղվող ազդեցիկ պայքարը պահանջում է համաշխարհային վճռակամություն ու համագործակցություն»:

Հիշեցնենք,  որ երկուշաբթի օրը   Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է տասնչորս և վիրավորվել հիսուն  մարդ: