Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i58622-Իրանը_դատապարտել_է_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հրթիռային_հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Սիրիայի կենտրոնում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 07:01 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Սիրիայի կենտրոնում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը հակազդելով Սիրիայում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանն ընդգծել է.«Իրանը, որպես ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքերի ամենամեծ զոհը, անկախ հեղինակներից ու զոհերից, դատապարտում է քիմիական զենքի ցանկացած տեսակի օգտագործումը և միևնույն ժամանակ դա միակողմանի հարձակման համար պատրվակ ծառայեցնելը համարում է վտանգավոր ու վնասակար քայլ  և միջազգային իրավունքի հստակ սկզբունքների խախտում»:

Բահրամ Ղասեմին հավելել է. «Իրանը դատապարտելով ամերիկյան ռազմանավերի կողմից  Սիրիայի «Ալշաաիրաթ» ավիաբազայի դեմ հրթիռային հարձակումն ու ռազմական միակողմանի քայլը, հավատացած է, որ Իդլիբի «Խան Շեյխուն»-ում քիմիական կասկածելի հարձակման պատրվակով վերցված նման քայլը, որը իրականացման ժամանակահատվածի, հեղինակների ու դրանից շահողների առումով պարուրված է անորոշությամբ, հանգեցնելու է ոչնչացման սեմին գտնվող ահաբեկիչների հզորացմանը և Սիրիայում ու տարածաշրջանում իրավիճակի սրմանը»:

ԱՄՆ-ն անցած երեքշաբթի օրը Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակման պատրվակով ուրբաթ վաղ առավոտյան «Յու Էս Էս Ռաս» և «Յու Էս Էս Փորթեր» ռազմանավերից 59 «Թամահաուք» հրթիռներ է արձակել Հոմսի «Ալշաարիաթ»-ի ավիաբազայի ուղղությամբ:

Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը իրականակցվել է Իդլիբում քիմիական հարձակման քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո, որն ավարտվեց առանց առաջարկված բանաձևերի մասին քվեարկություն կատարելու:

ԱՄՆ-ն ու Սիրիայում ահաբեկչական խմբերի պաշտպան այլ երկրներ համադրված քայլով ու օգտվելով քարոզչական ու լրատվական հնարավորություններից իրենց պատկերացմամբ Սիրիային Իդլիբում քիմիական հարձակման պատասխանատու են ներկայացրել: