ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը քաղաքականացված է. Էսմայիլ Բաղային
https://parstoday.ir/hy/news/iran-i247222-ԱՄՆ_ում_անցկացվող_ֆուտբոլի_աշխարհի_առաջնությունը_քաղաքականացված_է._Էսմայիլ_Բաղային
Իրանի ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անվանել է տարվա ամենաքաղաքականացված մարզական իրադարձությունը:
(last modified 2026-06-30T16:14:48+00:00 )
Հունիս 30, 2026 19:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը քաղաքականացված է.  Էսմայիլ Բաղային

Իրանի ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անվանել է տարվա ամենաքաղաքականացված մարզական իրադարձությունը:

«Իրանի ֆուտբոլի հավաքականի և առաջնությանը մեր մասնակցության նկատմամբ վերաբերմունքը շատ քննարկումների առարկա է դարձել։ Կարծում եմ, որ սա տարվա ամենաքաղաքականացված մարզական միջոցառումներից մեկն էր, և այդ ամենաքաղաքականացված վերաբերմունքին բախվեց մեր թիմը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ դժվարություններն առաջացել են հենց սկզբից՝ վիզաներ ստանալուց մինչև այն, որ իրանական թիմը ստիպված է եղել կեցության հարցը լուծել Մեքսիկայում, այնդեպքում, երբ հանդիպումներն անցկացվել են ԱՄՆ-ում:

Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Ամիր Գալենոին հայտարարել է, որ ֆուտբոլիստներն այլ երկրների մարզիկների համեմատ ավելի վատ պայմաններում են հայտնվել: Մարզչի խոսքով՝ հավաքականին բավարար ժամանակ չի տրվել նախապատրաստվելու և հանգստանալու համար: ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան իրանցի մարզիչն ասել է, որ թիմի նկատմամբ այդ վերաբերմունքն ազդում է նրա ցուցադրած արդյունքի վրա:

Իրանը ոչ-ոքի ավարտված երեք հանդիպումներով հայտնվել է G խմբի երրորդտեղում՝ չկարողանալով անցնել առաջնության հաջորդ փուլ և դուրս է մնացել մրցաշարից:

Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվում է 48 ազգային թիմերի մասնակցությամբ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, ԿանադայիևՄեքսիկայի տարածքում: Մրցաշարը կավարտվի հուլիսի 19-ին: