Ամիր Աբդոլլահյան. Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլն աշխարհի անվտանգության վնասին է
https://parstoday.ir/hy/news/iran-i58634-Ամիր_Աբդոլլահյան._Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_ռազմական_քայլն_աշխարհի_անվտանգության_վնասին_է
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է. որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլը տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վնասին է: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ի ռազմական հարձակումն անտեսեց քաղաքական լուծմանն ուղղված ջանքերը և ապացուցեց, որ ԱՄՆ-ի գերակայությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2017 08:13 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլն աշխարհի անվտանգության վնասին է

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հայտարարել է. որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական քայլը տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության վնասին է: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ի ռազմական հարձակումն անտեսեց քաղաքական լուծմանն ուղղված ջանքերը և ապացուցեց, որ ԱՄՆ-ի գերակայությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չէ»:

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ուրբաթ օրն ընդգծել է.«ԱՄՆ-ի հապճեպ քայլը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը և տարածաշրջանում սատարում է ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը»:

«Այն պայմաններում երբ Դամասկոսն ավելի վաղ քիմիական զինաթափման է ենթարկվել, Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքը պիտի մանրակրկիտ կերպով քննվի Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը  նշելով, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակման ուղերձն ահաբեկչության խրախուսումն է: